News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջեւ, քիչ ռաջ ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը:

Վաշինգտոնի հայ համայանքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցում էին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ Հայաստանի բարեկամներ:

«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցությունս հայտնեմ, պայքարեմ հանուն արդարադատության, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի ի վերջո ճանաչվի Հայոց ցեղասպանությունը» - նշեց մոմավառության մասնակից Էդվին Փորթուգիլը:

Կանադայի «Թորոնթո Ռափթերզ» հայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես ներկա էր մոմավառությանը:

«Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է եւ այստեղ բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանության ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ», - Ամերիկայի Ձայնի տված հարցազրույցում ասաց Ռեքս Քալամյանը:

Մարիամ Մելքումյանը եւ Նարեկ Գրիգորյանը ընդգծեցին ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարեւորությունն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում:

«Եթե ամերիկյան կառավարությունը ճանաչի, դա մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի կառավարության վրա, որը պարտավոր կլինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասաց Նարեկ Գրիգորյանը:

«Մեր այստեղ լինելը շատ կարեւոր է նաեւ քանի որ եթե Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հենց Սպիտակ տան առջեւ շատ կարեւոր է», - hավելեց Մարիամ Մելքումյանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ կարեւորեց այսօրվա հավաքը խոչրհրդանշում է Միացյալ նահագների հայ համայնքի պահանջը իրենց իշխանությունից.

«Էրդողանն իր ուղին ընտրել է, նա շարունակելու է հերքել, սակայն, Ամերիկային անհրաժեշտ չէ աջակցել Էրդողանին եւ մենք այսօր ասում ենք՝ Թուրքիան արժանի չէ, որպեսզի դրա համար արգելափակվի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին Արամ Համբարյանը հավելեց, որ ամերիկահայ համայնքի մշակույթի մի մասն է պայքարել անարդարության դեմ.

«Երբ անարդարություն ենք տեսնում հայկական աշխարհի տարբեր մասերում, այդ թվում եւ Հայաստանի ներսում, ապա բողոքն առողջարար է: Մարդիկ շատ ճիշտ են, երբ բարձրաձայնում են սեփական կարծիքը իրենց, իրենց ընտանիքների, երկրի ու ժողովրդի համար կարեւորագույն հարցերի շուրջ: Դա ժողովրդավարության բնական մասն է»:

Իրավունքների հետ գալիս են նաեւ պարտականությունները, ուստի, բողոքները պետք է լինեն խաղաղ եւ օրինական, սակայն, բողոքն ինքնին պայքարի ընդունելի տեսակ է, ի վերջո, կարելի է հայտնել դիրքորոշումը քվեաթերթիկով իսկ կարելի է՝ բողոքի տեսքով:

Ըստ տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի՝ ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ`Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածներին:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ արդեն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդես գալ հայտարարությամբ եւ օգտագործել Ցեղասպանություն եզրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ