News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է «Իմ քայլը» շարժման առաջնորդներ, «Ելք»  խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի հետ, որոնք մի քանի ժամ առաջ ձերբակալվել են։ NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ նրանք ապօրինի են ձերբակալվել։  «Իրենց տրամադրությունը շատ բարձր է, այս պահին նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ եւ դատավարական ու նյութական նորմերի կոպիտ խախտում է տեղի ունեցել։

Նախ վարչական կարգով բերման են ենթարկել , որ պարզեն նրանց անձը եւ ըստ օրենքի կազմեն վարչական արձանագրություն, այնուհետեւ 3 ժամ պահելուց հետո հրաժարվել են բաց թողնել։ Ես  Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին եմ տեղեկացրել, որ մոտենան, 3 ժամը լրանալուց հետո քննիչները եկել հայտարարել են, որ պիտի ձերբակալեն։ Խնդրել ենք պարզաբանել իրավական նորմը, ասել են, որ  ապրիլի 13–ին է եղել հանցագործությունը եւ այդ առթիվ հարուցված քրեական գործով ենք  ձերբակալել։

Միայն էդ հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 13–ին, իսկ այսօր ապրիլի 22–ն է  Սահմանադրության համաձայն չի նշանակում անմիջական  հանցագործության կատարման պահին կամ դրանից հետո ձերբակալում, հետեւաբար իրենք այս պահին առանց  Ազգային ժողովի որոշման  որոշել են, որ զրկեն անձեռնմխելիությունից։ Սա անօրինական է եւ նրանք այս պահին գտնվում են անօրինական  ազատազրկման մեջ»,–ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ պատգամավորներին ազատազրկելու համար նախ պետք է Ազգային ժողովի նիստ հրավիրվեր եւ նրանց զրկեին անձեռնմխելիությունից։ 

«Ըստ Սահամանդրության՝ պատգամավորն անձեռնմխելիությունից կարող է զրկվել եթե  նա անմիջապես հայտնաբերվել է հանցագործության կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո, սակայն որոշումը, որը մեջբերում են, դա եղել է ապրիլի 13–ին եւ չի կարող համարվել անմիջական , այսինքն՝ այդ ռեժիմը գոյություն չունի եւ միայն ԱԺ նիստից հետո կարող են զրկվել անձեռնմխելությունից եւ ձերբակալել։ Սա ոչ թե ոստիկանության գործողություն է, այլ անօրինական  գործողություն, որոնցով պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից»։

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ