News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռեւս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, Դավոյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ մերժել է երկխոսությունը, այսինքն՝ նա խոսելու պատրաստ չէ:

«Փաշինյանը, եթե որեւէ բան ունենար ասելու, ապա հանդիպման ժամանակ կասեր, իսկ հիմա, եթե նա պատրաստ է մեղայականով հանդես գալու, ապա կարծում եմ, որ այդ պարագայում երկխոսությունը ճիշտ կլինի»,- նշեց Դավոյանը:

Նրա կարծիքով՝ հավաք իրականացնողներից ով էլ ցանկանա իշխանության գալ, ապա դա պետք է միայն աշխատանքով անի, ոչ թե հավաքներով:

«Ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, որ Սերժ Սարգսյանը երթերով կամ հավաքներով չի եկել իշխանության գլուխ, այլ տեւական, համառ աշխատանքի շնորհիվ՝ ապահովելով երկրի պաշտպանությունը, միջազգային ասպարեզում երկրի վարկանիշը բարձր պահելով եւ կողմնակիցներ շահելով աշխարհում»,- շեշտեց Դավոյանը:

Նա նաեւ անդրադարձավ այն հարցին, որ այս հավաքներին մասնակցող հիմնական մասը երիտասարդներ են եւ նրանք չեն տեսել նախկին հանրահավաքները, իրենց ծնողներն են տեսել, ու դրանք ավերածություններ են պատճառում ժողովրդին, նրա ֆիզիկական եւ հոգեւոր կյանքում:

«Բացի այն, որ այս ամբողջն անօրինական է, իր հետ բերում է մատաղ սերնդի  հոգեւոր աշխարհի ապականություն:  Ես մեր ժողովրդին շատ եմ սիրում, ամբողջ կյանքում եղել եմ նրա ծառան եւ միշտ, թե՛ սոցիալական վիճակը, թե՛ աշխատանքի հարցերը,  եւ թե արտագաղթը եղել են իմ ուշադրության կենտրոնում: Ես դեռ չեմ տեսել, որ այս երթի մասնակիցները որեւէ կոնկրետ գործ արած լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց բանաստեղծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ