News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ակնկալում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի էական կրճատում, եւ մինչեւ ապամիջուկայնացման չհասնենք, առավելագույն ճնշում գործադրելու գլոբալ արշավը կշարունակվի: Այս մասին ճեպազրույցում Տորոնտոյում ընթացող «Մեծ յոթնյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Սղագրությունը տարածել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «Յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները «Հյուսիսային Կորեայի հարցով լավ քննարկում են անցկացրել»: «Մենք ասացինք, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների դադարեցումը երկար սպասված նորություն էր, եւ սա նաեւ համապատասխանում է Հյուսիսային Կորեայի խոստումներին, որը մարտին տրվել էր ԱՄՆ-ին»,- ասել է պաշտոնյան՝ շարունակելով, որ Վաշինգթոնը «չի պատրաստվում կրկնել անցյալի սխալները, երբ փուլային մոտեցումները ձախողվել են»: Մենք սկզբում ակնկալում ենք Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի էական կրճատում, եւ մինչեւ ապամիջուկայնացման չհասնենք, առավելագույն ճնշում գործադրելու գլոբալ արշավը կշարունակվի»,- հավաստիացրել է նա:

Նա չի պատասխանել հարցին՝ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումից առաջ դնո՞ւմ է արդյոք որեւէ նախապայման: Միայն կրկին հավաստիացրել է, որ Փհենյանի վրա ճնշումը չի թուլացվի:

Անցյալ շաբաթավերջին Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության լիագումար նստաշրջանի արդյունքներով հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային եւ հրթիռային փորձարկումները, ավարտում է իր միջուկային զորավարժարան Փունգերիի աշխատանքը եւ միանում միջուկային զինաթափման գլոբալ գործընթացին՝ սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարության համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ