News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելական «Haaretz» թերթը Ադրբեջանի կողմից տարածված հայրենասիրական երաժշտական հոլովակում նկատել է իսրայելական արտադրության սպառազինությունը:

Որոշ կադրերում երեւում է, որ  ադրբեջանցի զինվորները օգտագործում են իսրայելական Aerospace Industries եւ Advanced Defense Systems ընկերությունների արտադրանքները:

Մասնավորապես տեսանյութում ներկայացված է IAI Harop անօդաչու թռչող սարքի արձակումը, ինչպես նաեւ Typhoon համակարգը, որը ադրբեջանական նավերից արձակում է Spike հրթիռները:

Նշվում է, որ երկու ընկերություններն էլ հրաժարվել են մեկնաբանություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ