News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի օգտագործման դեպքերը կանաչ լույս են դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից մարդու իրավունքների դեմ դաժան հանցագործությունների համար: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը, որը հատվածներ է հրապարակել Փեննի Մորդոնտի ելույթից, ով չորեքշաբթի օրը ելույթ կունենա Սիրիայի հարցով երկրորդ միջազգային դոնորական համաժողովին:

Մորդոնտը կարծում է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի օգտագործման դեպքերը կանաչ լույս են դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից մարդու իրավունքների դեմ դաժան հանցագործությունների համար»:

«Մենք այստեղ ենք, որպեսզի բավարարենք հրատապ մարդասիրական կարիքները Սիրիայում եւ ամբողջ տարածաշրջանում: Սակայն բոլորս գիտենք, որ Սիրիայում տառապանքի դադարեցման միակ լուծումը քաղաքական կարգավորումն է»,- նշել է Մորդոնտը:

Նշենք, որ երեքշաբթի օրը մեկնարկում է Սիրիայի հարցով երկրորդ միջազգային դոնորական համաժողովը: Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի հրավերով ավելի քան 85 երկրի եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ լկժամանեն Բրյուսել՝ սիրիական բնակչությանը եւ փախստականներին օգնելու նպատակով միջոցներ հավաքելու, ինչպես նաեւ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ այս երկրում ճգնաժամի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ