Տեխասում մահապատժի կենթարկվի 31-ամյա Էրիկ Դավիլան, որը 2008 թվականին Ֆորտ Ուերտեում մանկական տոնակատարության ժամանակ հրաձգություն էր սկսել։
USA.one-ի հաղորդմամբ՝ հանցագործին մահացու ներարկում կանեն Հենթսվիլի բանտում։ Դավիլան կդառնա Միացյալ Նահանգներում տարվա սկզբից 9-րդ մահապատժի ենթարկվածը։ Դատախազի խոսքով՝ Էրիկ Դավիլան Bloods փողոցային ավազակախմբի անդամ է եւ մանկական տոնին գնացել է հակառակորդ խմբավորումից՝ Crips-ից վրեժ լուծելու նպատակով։
Կիսաավտոմատ հրացանով նա կրակ է բացել մարդկանց խմբի ուղղությամբ։ 48-ամյա Անետ Սթիվենսոնը եւ նրա թոռնիկը՝ Քվինշոնը տեղում մահացել են։ Եւս 3 երեխա եւ 1 կին վիրավորվել են։ Քվինշոնի հայրը, որը Crips-ի անդամ է, չի տուժել։