News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook ընկերությունը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում, որն ավարտվել է մարտի 31-ին, հասել է եկամտի եւ շահույթի էական աճի: Այս մասին նշված է ընկերության հաշվետվության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մեկ եռամսյակում Facebook-ի եկամուտն աճել է գրեթե 50 տոկոսով՝ հասնելով մինչեւ 11,97 մլրդ դոլար նիշին: Ըստ որում՝ զուտ եկամուտը 2017 թվականի 1-ին եռամսյակի 3,06 մլրդ դոլարից այս տարվա 1-ին եռամսյակում աճել է գրեթե մինչեւ 5 մլրդ դոլար: Համապատասխանաբար աճը կազմել է 63 տոկոս:

«Չնայած լուրջ մարտահրավերներին, մեր հանրույթը շարունակում է աճել: Ամեն ամիս Facebook-ից օգտվում է 2,2 մլրդ մարդ, իսկ ամեն օր՝ 1,4 մլրդ-ից ավելի»,- նշել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: 2017-ի 1-ին եռամսյակի համեմատությամբ օգտատերերի թիվը ամսական աճել է մոտ 70 մլն-ով:

Facebook-ը սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ The New York Times պարբերականը հայտնել էր, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությանը հաջողվել էր ստանալ Facebook-ի ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի մշակեր ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծության ալգորիթմը:

Մարտի 21-ին Մարկ Ցուկերբերգը CNN-ի եթերում ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար: Նա խոստացել էր հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսք թույլ չտալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ