News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 27-ին, հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունն ամփոփում է նախորդ տարում  Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, գների եւ ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության արդյունքները:

Տարեկան հաշվետվությունն անդրադառնում է դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային համակարգերի զարգացման, ֆինանսական եւ արժեթղթերի շուկաների, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, դրամաշրջանառության կազմակերպման ոլորտներում ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությանը եւ վերջինիս արդյունքներին:

Նշենք, որ 2017 թվականին Կենտրոնական բանկը, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6.0 %-ի եւ պահպանվել այդ մակարդակում: Վերջինիս ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների եւ վարկերի տոկոսադրույքներին, ինչի արդյունքում արձանագրվել է  ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարվերջին կազմել է 2.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաեւ վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները, հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:

Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման եւ վերահսկողության դաշտի միջոցառումները մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համակարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համարժեքություն եւ իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումը իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Ամենաշատ