News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գլխավոր հարցը չպետք է լինի, թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը 40 օր, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ե´վ Նիկոլ Փաշինյանը, եւ´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության եւ անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռեւս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ եւ հաղթանակած քաղաքացու Հայաստանի:

Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի, թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը   40 օր, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն  ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչեւ իր  վերջնական նպատակին հասցնելը:

Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում  ձեւավորել բազմակուսակցական քաղաքական  եւ քաղաքացիական խորհուրդ, որը կերաշխավորի  ընտրական օրենսգրքի փոփոխությունը, արտահերթ ընտրությունների ազատ, արդար, առանց վարչական ճնշումների  եւ ընտրակաշառքի անցկացումը, կառավարության  բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական  աշխատակազմի ղեկավարների եւ հատուկ ծառայողների  վրա, որովհետեւ ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ  ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս  արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձեւավորումն է՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման միջոցով:

Կուսակցության քաղաքական խորհուրդը  ողջունում է նաեւ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը եւ կոչ է անում կյանքի կոչել այս  քաղաքական հանգուցալուծումը՝ նաեւ մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ