News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր պատրաստակամ է հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

«ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաստատում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը, խնդրում եմ կապվել ինձ հետ»,- գրել է նա։

Նշենք, որ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նշել էր, թե Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Խնդրում ենք մեզ համար հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաեւ մյուս բոլոր խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ»,- ասել էր Զատուլինը: «Որքանով մեզ հայտնի է, այսօր նա Երեւանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպել», - ասել է նա: Զատուլինը նշել է, որ Պետդումայի մի խումբ պատգամավորներ եւ Դաշնության Խորհրդի անդամները Երեւանում հանդիպում են ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ:

ՌԴ Պետդումայի պատգամավորները մտադիր են հանդիպել «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ