News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Սփյուռքում բոլորը միասնական են հաղթանակի համար։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։

«Մեզ երկար փորձել եք ապացուցել, որ սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի կյանքի ներքին ընթացքին։ Մեկ ճանապարհը, որ ճիշտն էր, որ ձեզ թիկունք լինել, այլ ոչ մենք փոփոխությունը բերել։ Դուք եք, որ կարողացաք հաղթել եւ հաղթանակի դրոշմը բերել մեր հայրենիքին։

Շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ անունից, այլ շատ քաղաքացիների կողմից, որ ապրում են արտերկրում։ Շատերը կան, որ այսօր ձեզ հետ են։ Բոլորը միասնական են, հաղթանակի համար»,- ասել է նա։

Արսինե Խանջյանի խոսքով, մարդիկ հաղթահարեցին վախը, Նիկոլ Փաշինյանը միայն ուղղություն տվեց ժողովրդին։ «Առանց վայրագ գործողությունների, խաղաղ կարողացավ միացնել հայությանը»,- ասել է Արսինե Խանջյանը։

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի եւ ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից:

Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ