News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարությունէ  տարածել։

«Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը:

Գտնում ենք, եթե որպես շարժման եւ պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար պահին ստանձնել պատասխանատվություն,  ապա

1. Վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային Ժողովը 20 օրվա ընթացքում պետք է փոփոխություններ կատարի մի շարք օրենքներում, անդրադառնալով նաեւ Ազգային Անվտանգության Խորհրդի ձեւավորման սկզբունքներին: Վերանայի ԱԱԽ կազմը, նրանում ներգրավելով հանրապետության Նախագահին եւ այն դարձնի նրան կից գործող մարմին: ԱԱԽ-ն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, կվերահսկի եւ կհամակարգի բոլոր գերատեսչությունների գործողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական, ազգային անվտանգությունը:

2. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու փուլում հրավիրել կլոր սեղան՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԽՈՐՀՈՒՐԴ, ուր մասնակիցները կպայմանավորվեն նոր քաղաքական միջավայրում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պայմանների վերաբերյալ: Խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է ամրագրվի համաձայնության փաստաթղթում:

3. Ժամանակավոր կառավարության ձեւավորումը նախընտրելի է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի որեւէ քաղաքական միավոր ընտրությունների ընթացքում չօգտագործի ադմինիստրատիվ լծակները:

4. Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության, եթե գործող վարչապետը քաղաքական կառույցի ղեկավար է, պարտավոր է արձակուրդ ձեւակերպել մինչեւ ընտրությունների ավարտը, առաջարկում ենք վարչապետի պաշտոնակատար նշանակել ապաքաղաքական կառավարող, այսպես ասած՝ տեխնիկական վարչապետ: Դա ավելի կբարձրացնի վստահության ձողը ընտրությունների ընթացքի եւ արդյունքների նկատմամբ:

Այս առաջարկները թելադրված են այն մտահոգությամբ, որ գործող համակարգի ներկայացուցիչները դեռ չեն հրաժարվել ռեւանշ վերցնելու տրամադրությունից եւ որ անընդունելի կլինի մեկ այլ տեսակի անվերահսկելի իշխանության ի հայտ գալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ