News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իրավիճակն իրոք լարված է, եւ այս իրավիճակում իմ մոտ այնպիսի տպավորություն է՝ մարդիկ այստեղ փնտրում են ելքեր, բայց քանի լսում եմ, ոնց որ թե ելք չեք փնտրում, այլ փակուղու առաջ եք կանգնեցնում: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ունենք քաղաքական ճգնաժամ, ունենք նոր քաղաքական իրողություններ, որոնց լույսի ներքո պետք է անենք հետեւություններ եւ լուծում գտնենք. «Մինչեւ այսօր տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ երկրում, եւ այդ փոփոխությունները միայն դրական են, որովհետեւ կա քաղաքացիական զարթոնք, կա այնպիսի փոփոխություն, որի արդյունքում մեր երկիրը հնարավորություն ունի զարգանալու: Այդ զարթոնքի ուժը եկել մտել է այս դահլիճ, այս խորհրդարան, որպեսզի այստեղ այդ ուժը ստանա սահմանադրական ձեւակերպում: Սահմանադրական ձեւակերպումը հիմա, այսօր մեր ձեռքերում է, 105 պատգամավորների ձեռքում է: Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհ, միգուցե լինի այլ հնարավորություն: Հիմա թավշյա հեղափոխությունը հասել է մի հանգրվանի, որտեղ պետք է ստանա սահմանադրական ձեւակերպում: Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը, եւ հեղափոխության կանոնն է, ով որ նախաձեռնել է այն, ով որ հաջող հասցրել է իր այսօրվա հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը, եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, եւ այս մարդը պետք է լինի վարչապետ»,- հայտարարեց Մարուքյանը:

Մարուքյանը հիշեցրեց, որ երբ «Ելք» խմբակցությունը փորձում էր հարցեր առաջ քաշել, ՀՀԿ-ն անտեսում էր. «Դուք ձեռ էիք առնում մեզ, մեր բոլոր նախագծերը մերժում էիք, Դոնթի բանաձեւով մեզ հասանելիք հանձնաժողովը կրճատում էիք, ամեն ինչ անում էիք, որ մի օր սա տեղի ունենար: Սա տեղի է ունեցել, սա դուք եք արել, դուք հասցրել եք նրան, որ մենիշխանությամբ եւ քաղաքական մոնոպոլիայով հասել ենք մի իրավիճակի, որ հիմա ունենք քաղաքական ճգնաժամ: Բայց, փառք Աստծո, չունենք զոհեր, չունենք խանութի մի կոտրված փեղկ, սա պետք է գնահատենք»:

Մարուքյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատրաստ է բոլորի հետ աշխատել, ասում է՝ հենց ընտրվեմ, բոլոր խմբակցությունների հետ կնստեմ, կքննարկեմ ապագան, ծրագիրս կբերեմ, համաձայնության կառավարություն կձեւավորեմ, համերաշխություն կլինի, եթե մեկը մեկին ատել է, այսուհետ կսիրի, եթե մեկը մեկին մի բան ասել է, ապա այլ կերպ կլինի, որովհետեւ մենք ունենք էս քաղաքական ատելությանը վերջ դնելու խնդիր:

«էդ խնդիրը մենք գիտակցում ենք, մեր պետությունն է տուժելու, հիմա ձեր ձեռքերում է, հարգելի Հանրապետական կուսակցության: Մեր 3 խմբակցությունները պատրաստ են կողմ քվեարկել: Վերջին հաշվով՝ մենք հնարավորություն ունենք այս զարթոնքը վերածել ներդրումների, վերածել կոռուպցիայի դեմ պայքարի, մոնոպոլիաների դեմ պայքարի, այդ ատելության դեմ պայքարի: Հեղափոխությունը պետք է նյութականացվի եւ դրա առաջին քայլը այսօր է Փաշինյանի վարչապետ ընտրվելով:

Ես ձեզ խնդրում եմ, հարգելի հանրապետականներ, ուզում եք Արցախն ավելի պաշտպանված լինի՝ պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, ուզում եք տնտեսությունը զարգանա՝ պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ ստաբիլությունն է, որ կարող է երկիրը հանել էս վիճակից»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա նաեւ դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանին. «Պարոն Մելիքյան, պետության մասին մտածո՞ւմ էիք, որ մարդկանց հերթ էիք կանգնեցրել՝ 10 հազար դրամ էիք բաժանում, որ ընդդիմության իրավունքները ոտնահարում էիք, չէի՞ք մտածում էդ մասին: Պետք է էդ էջը ծածկել, եւ ընդդիմության լիդերը պատրաստ է ծածկել է էդ էջը, եւ պետք է բոլորով քվեարկեք, բոլորս պետք է լինենք պատասխանատու էս խնդիրը լուծելու մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ