Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններին եւ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: