News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային ճգնաժամային խումբը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, դիտարկել է նաեւ Ղարաբաղի գործոնը, հնարավոր համարելով, որ Հայաստանի անկայունությունը կարող է նպաստել լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հաղորդում է «Ազատությունը»

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Մագդալենա Գրոնոյի մայիսի 3-ի հրապարակումը նաեւ դիտարկում է երեք վտանգավոր սցենար:

Ըստ դրանցից առաջինի, վախենալով Ադրբեջանի ներխուժումից՝ Լեռնային Ղարաբաղի հրամանատարները հնարավոր է մտածեն, թե ստիպված են առաջինը կանխարգելիչ հարված հասցնել, ինչը քննարկում էին 2016-ից սկսած: Նման հարձակում հնարավոր է տեղի ունենա, եթե հրամանատարները կարծեն, թե դա իրենց վերջին շանսն է 2016-ի ապրիլյան պատերազմում կորցած երկու փոքր շերտով տարածները վերադարձնելու համար: Կանխարգելիչ հարվածը կարող է լինել նաեւ Երեւանի էլիտայի քաղաքական ռազմավարության մի մասը, որպեսզի չկորցնեն տարանջատված ժողովրդին համախմբելը:

Երկրորդ սցենար՝ Ադրբեջանը ինքը կարող է փորձել օգտվել Հայաստանի անհանգիստ իրավիճակից ու հարձակման անցնել հակամարտության գոտում: Մայիսի 1-ին պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւն ասել է, թե «պետք է օգտվել հնարավորությունից մեր տարածքները ազատագրելու համար»:

Հիշեցնելով ադրբեջանցի պատգամավորի խոսքը, Միջազգային ճգնաժամային խումբը միաժամանակ նշում է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնացել ռազմատենչ սովորական հռետորաբանությունից, ինչը դրական նշան է համարվում: Ադրբեջանի որոշ առաջնորդների կարծիքով՝ իրենց երկրների համար ավելի լավ կլինի, եթե թողնեն, որ հակառակորդ Հայաստանը ընկղմվի քաղաքական ճգնաժամի մեջ: Իսկ ադրբեջանցի վերլուծաբանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը ասես ցնցված է Հայաստանի բողոքի շարժումից ու Սերժ Սարգսյանի հրաժարականից, որը, թվում է, ձեռք բերվեց շատ թեթեւությամբ:

Երրորդը՝ մնում են ռիսկերը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա կարող է տեղի ունենալ նաեւ կողմերի մտադրությունները սխալ պատկերացնելու պատճառով: Այս վտանգը հատկապես սրվում է լարվածության ժամանակ, նշված է զեկույցում:

Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն որեւէ քայլից, որը կարող է լարվածության հանգեցնել, եւ բաց պահեն քաղաքական ու դիվանագիտական ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Եվրամիությունը բոլոր կողմերին պետք է զգուշացնեն, թե որքան մահաբեր կարող է լինել մարտական գործողությունների վերսկսումը, եւ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ճգնաժամը՝ Մինսկի խմբի համանախագահները գոյություն ունեցող շփումներից զատ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ զրույց ունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության ռիսկերի վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ