News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վերջին ամսին Հայաստանում արմատական փոփոխություններ տեղի ունեցան եւ ճիշտ կլիներ խոսել մինչնիկոլյան եւ հետնիկոլյան ժամանակաշրջանների մասին։ Այս մասին մայիսի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ մինչնիկոլյան ժամանակահատվածում հայ հասարակությունը երկրում ինչ–որ դրական փոփոխություն անելու ուժ չուներ, թվում էր, թե Սերժ Սարգսյանը ամեն դեպքում կդառնա վարչապետ եւ այդպես կշարունակվի դեռ երկար. «Թվում էր՝ պայքարի միակ միջոցը արտագաղթն է։ Սակայն հետնիկոլյան շրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայ հասարակության անտարբերությունը ամբողջությամբ անհետացավ եւ նրանք կարողացան հասնել իրենց հիմնական նպատակին»,–պարզաբանել է Բադալյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հայ հասարակությունը կարողացավ հասկանալ, որ նա չի համարվում քաղաքականության անուղղակի սուբյեկտ։ Ծրագրի առաջին կետը, իսկ մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականը, արդեն իրականացվել է։ Երկրորդ կետը՝ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդի դառնալը վարչապետ եւ երրորդ կետը՝ քաղաքական համակարգի ամբողջական վերափոխումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որը կբերի Հանրապետական կուսակցության հեռացմանը եւ նոր իշխանության գալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ