Կիեւում Կիրիլովսկի փողոցում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Hromadske հեռուստաալիքը։
Մեկ մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով՝ նռնակ է պայթել։ Ականատեսները պնդում են, որ պայթյունի հետեւանքով զոհվածը վարձակալության տրվող շենքի դռան մոտ նստած անօթեւանն է եղել։