News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Սիրիան Ռուսաստանի փաստացի դաշնակիցներն են, սակայն այս կարգավիճակը իրավաբանորեն ոչ մի կերպ ձեւակերպված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուսական Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարի մասին, այսինքն՝ իսլամական արմատական խմբավորումների դեմ, եւ եթե իսրայելական ավիացիան Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտներին չի հարվածում, ապա Կրեմլը կարող է աչքերը փակել հրեական պետության կողմից որոշ գրոհների հանդեպ՝ սոսկ իր դժգոհությունը հայտնելով: «Մայիսի 9-ին Մոսկվա Բենիամին Նեթանյահուի այցը կապված էր մի քանի հարցերի հետ, որոնք շտապ քննարկման կարիք ունեին: Ես, իհարկե, ոչ մի բանակցության չեմ մասնակցել, սակայն նրանք, բնականաբար, քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, այն կարմիր գծերը, որոնք չպետք է հատեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իսրայելը»,- հավելեց Խրամչիխինը: Միաժամանակ, փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանում եւ մասնավորապես Սիրիայում իրավիճակը կսրվի, ըստ որում՝ շատ կտրուկ: 

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ մասնակցել է Հայրենական մեծ պատերզմում Հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված շքերթին, որն անցկացվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ռուսաստանի մայրաքաղաք իր այցից առաջ եւ հետո նա հրամայել էր ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «իրանական օբյեկտներին»՝ սադրելով տարածաշրջանում իրավիճակի կտրուկ լարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ