News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին դուրս է գրվել Ֆրանսիայի հարավում գտնվող հիվանդանոցից, որտեղ նրան օգնություն էր ցուցաբերվում ուսային ոսկորի կոտրվածքի հետ կապված, հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով երգչի պաշտոնական ներկայացուցչին:

93-ամյա Ազնավուրի հետ միջադեպը տեղի էր ունեցել վերջին հանգստյան օրերին Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: Երգիչը ընկել էր և վնասել ձախ ձեռքը: Ներկա պահին նրա ձեռքի վրա գիպս է դրվել, որն Ազնավուրը ստիպված կլինի կրել մինչեւ մայիսի վերջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Վնասվածքի պատճառով երգիչը ստիպված էր անորոշ ժամանակով հետաձգել մայիսին նախատեսված համերգները Ճապոնիայում եւ Ուզբեկստանում: Այնուամենայնիվ, նրա շրջապատում համոզված են, որ շանսոնյեն կվերսկսի համերգային գործունեությունը եւ մայիսի 5-ին լայնածավալ շրջագայություն կսկսի Մոնակոյում, որն այնուհետեւ կշարունակվի «Ալունա» փառատոնին (հարավային Ֆրանսիա), Իտալիայում, Լոնդոնում, Իսպանիայում: Ազնավուրը ելույթ կունենա նաեւ Գերմանիայի, Խորվաթիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կիեւի եւ Բրյուսելի համերգասրահներում`ավարտելով շրջագայությունը Ֆրանսիայի հինգ քաղաքներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ