News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական Halkbank բանկի գործադիր տնօրենի տեղակալ 47-ամյա Մեհմեդ Հաքան Աթիլան Նյու Յորքի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել բանկային մեքենայությունների եւ դավադրության հինգ կետով։ Նա արդարացվել է փողերի լվացման մեկ կետով։

Ամերիկյան դատախազները պահանջել են 20 տարվա ազատազրկում։ Աթիլան կկարողանա Թուրքիա վերադառնալ պատիժը կրելուց հետո։

Աթիլային դատավճիռը կախված էր իրանա-թուրքական միլիարդատեր Ռեզա Զարաբի ցուցմունքից, որը ձերբակալվել էր ԱՄՆ-ում 2016 թվականին։

Զարաբը Նյու Յորքի դատարանում ցուցմունք տալու ժամանակ խոստովանել էր, որ զբաղվել է փողերի լվացման լայնածավալ միջազգային սխեմայով՝ օգնելով Իրանին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Ըստ Զարաբի՝ ինքը օգնել է Իրանին Halkbank-ում եղած միջոցները օգտագործել, որպեսզի ոսկի գնի, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ եւ կանխիկ վաճառվել:

Զարաբը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին: 

Ռեզա Զարաբը սկսել է ցուցմունք տալ

Ռեզա Զարրաբ. Էրդողանի գիշերային մղձավանջը (ֆոտո)

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ