News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը չի պատրաստվում առեւտրի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ այն ոլորտներում, որոնք իր հիմնական շահերն է համարում՝ որպես զիջում առեւտրային բանակցություններում: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չին-ամերիկյան առեւտուրը ձեւավորվում է շուկայի կողմից, անհրաժեշտ է հարգել շուկայի տնտեսական օրենքները, այս դեպքում հնարավոր չէ զբաղվել պլանային տնտեսությամբ: Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր օրինական իրավունքները եւ շահերը: Չինական կողմը մտադիր չէ հիմնական շահերն ԱՄՆ-ի հետ առեւտրի առարկա դարձնել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գաո Ֆենը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ում ZTE ընկերության նկատմամաբ սահմանափակումների չեղարկմանը մտադիր է զիջումների գնալ:

Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է մեծացնել ներմուծման ծավալներն այլ երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից՝ հույս հայտնելով առ այն, որ Վաշինգտոնը կվերացնի ավելորդ արգելքները:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ