News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արեւելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը:

Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր կայացած ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը վկայությունն են այն փաստի, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե անձերին կամ կառավարություններին, այլ հայ ժողովրդին:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները բարձրացրել են պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ արդարացնելու ժողովրդի՝ նոր Կառավարության հետ կապված ակնկալիքները, ինչպես նաեւ հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ավելի մեծ հետեւողականությամբ իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցերին եւ կարեւորել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղվված հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news