News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն կակտիվացնի ավելի քան 20 տարի առաջ ընդունված այսպես կոչված «որոշման արգելափակման» նորմը, որպեսզի պահպանի Իրանի միջուկային համաձայնագիրը, փոխանցում է DW-ն։

«Մայիսի 18-ին օրենքը կլրացվի Իրանի նկատմամբ օգոստոսի 6-ին ուժի մեջ մտնող ԱՄՆ պատժամիջոցների մասին դրույթով։ Մենք պետք է գործենք»,-հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 17-ին Սոֆյայում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։

«Որոշման արգելափակման» միջոցով եվրոպական ընկերություններին կարգելեն կատարել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։

Այս օրենսդրական նորմը ընդունվել է 1996 թվականին Կուբայի, Իրանի եւ Լիբիայի դեմ սահմանված ամերկյան պատժամիջոցների հարցում առաջացած վեճի ֆոնին։ Սակայն, նորմը չի կիրառվել, քանի որ վեճը հաջողվել է լուծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news