News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով եւ շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը:

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։

Նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ չափով ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը շատ կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հասարակության արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխություններ կատարել, որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ նախագծերի եւ ապագա ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա փոխգործակցությունը կլինի շարունակական եւ առավել արդյունավետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ