News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մահմեդական աշխարհը չհաղթահարեց Երուսաղեմի հարցով քննությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն մահմեդական երկրների՝ ոչ բավականաչափ կտրուկ արձագանքը, գրում է ՌԻԱ Նովոստին:  

«Երուսաղեմը պարզապես քաղաք չէ: Այն խորհրդանիշ է մահմեդականների համար, այն քննություն է: Մահմեդական աշխարհը չհանձնեց այդ քննությունը: Ամբողջ աշխարհը չհանձնեց այն: ՄԱԿ-ը չկարողացավ արդյունավետ հակազդել ԱՄՆ-ի քայլին: Մենք՝ մահմեդականներս, ոչինչ չենք անում՝ դատապարտելուց բացի»,- Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ Ստամբուլում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Էրդողանը: Ցույցը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով:

Էրդողանի խոսքով՝ եթե մահմեդականները «միասնական դառնան եւ ընդվզեն ճնշումների դեմ, Իսրայելի անխոհեմությունը երկար չի տեւի»: Նա նաեւ հավելել է, որ հրեաներին հավասարեցնել սիոնականներին, իսկ ամերիկացիներին կոչ է արել «ձայն բարձրացնել այն սխալների դեմ, որոնք անում է ԱՄՆ ղեկավարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ