News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

UC Rusal ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բուրիկոն հրաժարական է տվել մայիսի 23–ին։ Այս մասին նշված է ընկերության հաղորդագրությունում։ Գլխավոր տնօրենի պարտականությունները այդ օրվանից կկատարի 52-ամյա Եվգենի Նիկիտինը։  

Հունիսի 28-ից UC Rusal–ի տնօրենների խորհուրդը կլքեն Վլադիսլավ Սոլովեւը, Զիգֆրիդ Վոլֆը, Մաքսիմ Սոկովը, Դմիտրի Աֆանասեւը, Գուլժան Մոլդաժանովը, Օլգա Մաշկովսկայան եւ Եկատերինա Նիկիտինան։ Նրանք նոր ժամկետի համար չեն առաջադրի իրենց թեկնածությունը բաժնետերերի հավաքին, որը կկայանա հունիսի 28-ին։ Ավելի վաղ՝ մայիսի 18-ին En+ խումբը, որին է պատկանում UC Rusal–ի ակցիաների 48.1 տոկոսը, հաղորդել է, որ Օլեգ Դերիպասկան լքել է ընկերության տնօրենների խորհուրդը եւ չի վերընտրվի։  

Կադրային փոփոխությունները UC Rusal–ում նպատակաուղղված են ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների թուլացմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ