News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եմենի նոր արտգործնախարարը եւ երկրի նախկին ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Հալեդ ալ Յամանին հայտարարել է, որ «Անսար Ալլա» շարժման ապստամբ հուսիները համաձայնել են հակամարտության խաղաղ կարգավորման պայմանին՝ նշելով, որ ՄԱԿ-ը նրանցից համապատասխան ծանուցում է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ալ Յամանին  արտգործնախարար է նշանակվել մայիսի 23-ին՝ փոխարինելով 2015 թվականից այդ պաշտոնը զբաղեցրած Աբդել Մալիք ալ Մահլյաֆիին։

«Ես ենթադրում եմ, որ ապստամբները այսօր դժվար իրավիճակում են հայտնվել, եւ նրանք համաձայնել են աշխատել կարգավորման հարցով առաջարկություններով»,-հայտնել է նախարարը «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ալ Յամանին  նշել է, որ հուսիները պատրաստակամություն են հայտնել թողել գրավված քաղաքը եւ հանձնել զենքը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Նշենք, որ հուսիների վերահսկողության տակ է մնում մայրաքաղաք Սանան եւ այլ շրջաններ, որոնց համար նրանց դեմ պայքար է մղում կառավարական բանակը Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող արաբական երկրների կոալիցիայի աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ