News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատաբժշկական փորձագետները Հավանայի մոտ  Boeing 737 օդանավի վթարի զոհերի դիակների ինքնության հաստատման գործընթացն ավարտել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կուբայի պաշտոնական Cubadebate պորտալին:

Մայիսի 18-ին Հավանա օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Boeing 737-ը, որը Cubana de Aviacion-ը վարձակալել էր Մեքսիկայի Global Air ավիաընկերությունից, վթարի էր ենթարկվել: Ինքնաթիռի վթարից հետո երեք կին ողջ էր մնացել: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել էին: Այսպիսով, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էր 112 մարդ, այդ թվում 5 երեխա եւ 11 օտարերկրացի:

Ողջ մնացած 19-ամյա Մայլեն Դիասի վիճակը  շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նրա կյանքի համար պայքարում են տարբեր մասնագիտությունների ավելի քան քսան բժիշկներ:

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռ չի պարզվել, օդանավի երկու սեւ արկղերը գտնվել են:

Հետաքննությանը ներգրավված են ամերիկացի եւ մեքսիկացի մասնագետներ: Boeing-ի 737-ի ավիավթարը վերջին 30 տարիների ընթացքում Կուբայի ամենամեծ ավիավթարն է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ