News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին հանրապետության 100-ամյակը նշանակում է հսկայական կարեւոր իրադարձություն մի ժողովրդի համար, որը ոչ թե մեկ հարյուր, այլ մի քանի հարյուր տարի չի ունեցել պետականությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ ժողովուրդն այդ պետականությունը կարողացել է պահել, պահպանել եւ պաշտպանել առանց պետականության, առանց Ազգային ժողովի, առանց նախագահի, առանց վարչապետի՝ ունենալով իր հավատը Աստծո, իր եկեղեցու, իր մշակույթի ու ոգու, կրթության ու զավակների ապագայի նկատմամբ»,-ասաց ՀՀ նախագահը:

«Մենք նաեւ հաղթանակած ժողովուրդ ենք Արցախում ու Սարդարապատում, պարտավոր ենք ոչ միայն պահել, պաշտպանել, այլ նաեւ ամրապնդել, դարձնել մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը փոքր, բայց հզոր երկիր»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ընդամենը երկու տարի տեւեց Առաջին հանրապետությունը եւ մեկ դար անց այն մեծ շուքով է նշվում, ինչ դերակատարում ունի այն ՀՀ պետականության համար, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա չէր լինի երկրորդ հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը. «Եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, որը 70 տարիների ընթացքում կարողացավ ստեղծել մշակույթ, կրթություն, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, կազմակերպել ներգաղթ,  եթե երկրորդ հանրապետությունը չլիներ, շատ դժվար կլիներ ստեղծել երրորդը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ