Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում գործում է պաղեստինցի գրոհայինների կողմից զանգվածային ականանետային գնդակոծությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի Պաշտպանության բանակը հիմա գործում է Գազայի հատվածում: Սրանով են պայմանավորված պայթյունները, որոնք լսվում են այնտեղից»,- հայտնել են բանակային մամուլի ծառայությունից:
Պաղեստինյան ՍԱՖԱ գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի ՌՕՈՒ օդանավերը առնվազն 7 հրթիռ են արձակել անկլավի հարավում գտնվող «Իսլամական ջիհադի» բազայի ուղղությամբ:
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են «Իսլամական ջիհադ» խմբավորման բազային ավիահարվածների մասին, որին իսրայելցիները մեղադրել են գրեթե 60 արկ արձակելու մեջ: