Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկի այցելուները տեսանյութ են նկարահանել, որտեղ գոմեշը ազատում է մողեսին առյուծի ձագից։ Տեսանյութը հրապարակվել է Kruger Sightings յութուբյան ալիքում։
Առյուծը տանում էր ավարը, երբ նրան նկատել է գոմեշը։ Կենդաանին ցատկել է դեպքի վայր, գիշատչին տապալել է գետնին եւ հարվածով մողեսին դուրս հանել նրա երախից։
Ապա գոմեշը եղջյուրներով այնպես է հարվածել առյուծին, որ վերջինս մի քանի պտույտ է կատարել օդում, ապա փախել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։