News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 1-ին, Երեւնաի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ամբաստանյալները լքեցին դատական նիստերի դահլիճը:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ 15 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Նշենք, որ «Սասնա ծռերը»  լքեցին նիստերը նրանից հետո, երբ խմբի անդամ Վարդան Գերավետյանը ելույթ ունենալուց հետո հայտարարեց, որ լքում է դահլիճը՝ չցանկանալով լսել գրավոր փաստաթղթերի հրապարակման մասը:

Մինչ այդ Վարդան Գերավետյանը դատարանին առաջարկել էր փոխել իրենց խափանման միջոցը, ապա նշեց, որ Սերժ Սարգսյանի օրոք դատավորները եւ դատախազները իշխանության հրահանգներն են կատարել:

Դատավորը բացատրեց, որ դատարանը անկախ մարմին է, պետք չէ այն քաղաքականացնել։ Նա նաեւ նշեց, որ ինքը ամբաստանյալների կողքին է, եթե նրանք կողմ են, որ դատաքննությունը ողջամիտ ժամկետում տեղի ունենա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, այժմ քննելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը:

Նշենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:

Մարտի 14-ին, սակայն, Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են՝ պայմանավորված առողջական խնդիրներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ