News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հիմնական խնդիրը ոչ թե ընտրական ցուցակների անճշտությունն է, այլ ցուցակների կազմման մեթոդաբանությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, որ ինքը դեմ չէ ցուցակների մաքրմանն ու ավելի մոբիլ դարձնելուն։

«Ցուցակների մաքրելու ներքո ես հասկանում եմ, որ եթե կան անճշտություններ, ապա դրանք պետք է վերացվեն։ Ցուցակներում թերությունները միշտ էլ վերացվել են, այստեղ խնդիրը ոչ թե ցուցակներում առկա անճշտություններն են, այլ ցուցակների կազմման մեթոդաբանությանը։ Որովհետև այսօր ընտրողների ցուցակում ամրագրվում են  մարդկանց անունները, որոնք հաշվառված են ՀՀ–ում, անկախ նրանից բնակվում են այստեղ թե ոչ»,–նշել է նա։

Ընտրական օրենսգրքի փոփոխություններին իր մասնակցության մասին հարցին Մուկուչյանը նշեց, որ երբ կլինի որոշակի նախագիծ, ԿԸՀ–ն հանդես կգա առաջարկներով. «Մեր առաջարկները կլինեն ոչ թե ընտրակարգի վերաբերյալ, թե ինչպիսի ընտրակարգ լինի, դա բացառապես քաղաքական ուժերի որոշելիք հարց է, այլ ընտրական գործընթացների կազմակերպման խնդիրներին»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ