News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարեւորության մասին՝ ուկրաինացի պատանդներին ազատելու համար: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային հակատանկային Javelin հրթիռային համալիրներ տրամադրելու համար: Զրուցակիցները քննարկել են նաեւ անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցը: Կողմերը խոսել են «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացման դեպքում հնարավոր վտանգների մասին եւ դիրքորոշումները համաձայնեցրել են Հատուկ քննչական հանձնաժողովի եզրակացությունների հրապարակման ենթատեքստում, որը քննում է 2014 թվականին Դոնբասի երկնքում ՄՆ17 չվերթի կործանումը: Նրանք խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության շարունակման կարեւորության մասին:

«Պետության ղեկավարը տեղեկացրել է Ուկրաինայում բարեփոխումների ընթացքի մասին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության համատեքստում, այդ թվում՝ արդյունավետ հակակոռուպցիոն ենթակառուցվածքի ստեղծման ընթացքի մասին»,- նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից: Ուկրաինայի նախագահը Պոմպեոյին հրավիրել է Ուկրաինա այցելել:

Ապրիլի 26-ին ԱՄՆ Սենատը Պոմպեոյին հաստատել էր պետքարտուղարի պաշտոնում: Մայիսին նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է «շարունակի ճնշումը, որպեսզի «Հյուսիսային հեսք-2»-ը դադարեցնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ