News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գյումրիից 10 ընտանիք նոր բնակարան է ստացել: Այսպիսով  կիսաքանդ տնակներում, վագոններում ապրող 69 մարդ, որոնցից 39 երեխաներ են, նոր տներ եւ բնակարաններ տեղափոխվեցին:

«Շատ շնորհակալություն: Ես արդեն իմ մասին չէի մտածում: Միակ բանը, որ ուզում էի, որ գոնե իմ երեխաները իրենց գլխին ծածկ ունենային»,- ասել է ընտանիքներից մեկի հայրը:

«Ամռանը մեր տներում շատ խոնավ է, ձմռանը շատ ցուրտ: Մենք վառարանը ամբողջ օրը վառում ենք: Ամենասարսափելին այն է, որ առաստաղը կարող է ուղղակի փլվել երեխաների, ծերերի վրա: Մենք կորցրել էինք հույսը, արդեն ոչնչի չենք հավատում»,- ասել են տնակների բնակիչները:

Գյումրիում բարաքները եւ վագոնները արտառոց երեւույթ են: Հետնախորշերը եւ հյուղակները Հայաստանի երբեմնի մշակութային կենտրոնի առօրյա կյանքի խորհրդանիշներն են: Վերջին տվյալներով, անմարդկային պայմաններում է ապրում ավելի քան 500 ընտանիք:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տներից զրկված մարդկանց բնակարանի հարցը լուծելու խնդրում օգնել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ «Տաշիր»-ի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը:

28-ամյա բիզնես լեդին արդեն երկրորդ տարին անընդմեջ իր ծննդյան օրը Գյումրիի անտուն ընտանիքներին բնակարաններ է նվիրում: Անցյալ տարի նա բնակարաններ եւ տներ նվիրեց 8 ընտանիքներին:

Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի կապակցությամբ երկրում տարբեր պետական նախագծեր են կատարվել, այդ թվում տարերքից տուժածներին կացարանով ապահովելու ծրագրեր:

2017-ին կառավարությունն ավարտեց տուժած քաղաքային ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, սակայն գյուղական բնակավայրերում՝ հիմնականում Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում բնակվող 542 ընտանիքների հարցը նախատեսվում է լուծել մինչեւ 2020 թվականը:

 2018 թվականին այս ծրագիրը իրականացնելու համար պետական բյուջեից պետք է հատկացվի մոտ կես միլիարդ դրամ (մոտ մեկ միլիոն դոլար): Մինչեւ 2008 թվականը բնակարաններ ստացել են երկրաշարժից տուժած 60 հազար ընտանիքներ: 2008 թվականից պետական ծրագրով 4839 ընտանիք ապահովվել է բնակարաններով:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տվյալների համաձայն, այսօր քաղաքում կա 2983 տնակ, որոնցից 2399-ը բնակեցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ