News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոչ մի պաշտոն հավերժ չէ, եւ ցանկացած պաշտոնյա ամեն օր պետք է պատրաստ լինի հեռանալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մազրպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե մտահոգություն չունի՞, որ կադրային փոփոխությունները կհասնեն նաեւ իր ղեկավարած մարզ։

«Մտածելով դրա մասին՝ կխանգարես աշխատանքիդ, ավելի լավ է մտածես քեզ հանձնարարված աշխատանքը ճիշտ կազմակերպելու, շատ նախաձեռնողականություն ցուցաբերելու մասին»,-հայտարարեց Բագրատյանը՝ հավելելով. «Եթե քաղաքական կոնյուկտուրան պահանջում է, որ դու այլեւս չաշխատես, ապա պետք է ենթարկվել այդ պահանջին։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է դրանից դժբախտություն սարքի, քանի որ ոչ ոք էլ չգիտեր, որ ինքը պետք է նախարար աշխատի, կամ՝ մարզպետ»։

Վայոց ձորի մարզպետը հայտարարեց նաեւ, որ եթե իր պաշտոնանկության հարցը օրակարգում լինի, ապա այդ մասին  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պետք  է տեղյակ պահած լիներ իրեն։ «Սակայն նա այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Նաեւ՝ հանրապետության վարչապետն ու փոխվարչապետն այդ մասին ոչինչ չեն ակնարկել։ Մենք ամեն շաբաթ հանդիպում ենք հրավիրվող խորհրդակցություններում։ Մեր մարզը բոլոր ցուցանիշներով 1-3-րդ տեղերում է. ե՜ւ հարկահավաքությամբ, ե՜ւ մարզի զարգացման ծրագրերի, ե՜ւ արդյունաբերության ոլորտում կատարված աշխատանքների եւ մնացած բոլոր դաշտերում»,- ասաց նա:

Սերգեյ  Բագրատյանի խոսքով՝ պաշտոնանկություների խնդիրներն առաջանում են «քաղաքական վայրիվերումների» արդյունքում։ «Մեր մարզում կարծեք ստատուս քվո կա։ Իմ տեղակալը ՀՀԿ մարզխորհրդի տեղակալն է, իսկ ես ԲՀԿ մարզխորհրդի նախագահը։ Նա, փառք Աստծո, 70-ամյա խելացի, փորձառու քաղաքական գործիչ է եւ երբեք թույլ չի տա, որ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվեն»։  Վայոց ձորի մարզպետը հավաստիացրեց, որ իր ղեկավարած մարզում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն գոնե մարզպետի եւ նրա տեղակալի մակարդակում չկա եւ իրենք ամենաօրյա ջերմ աշխատանքի մեջ են։

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա իր պաշտոնավարման անցած ամիսներին, մոտ կես տարի առաջ մարզպետ նշանակված Բագրատյանը պատասխանեց, թե իր աշխատանքը գնահատում է բավարարի եւ լավի արանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ