News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 7-ին մեկնարկել է բրիտանա-հայկական բիզնես համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը՝ Հայ-բրիտանական առեւտրի պալատի համագործակցությամբ:

Համաժողովին մասնակցում են բրիտանական 10 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում առեւտրի ու ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Բրիտանական ընկերությունների ներկայացուցիչները հայկական ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցիչների հետ կքննարկեն ներդրումների եւ առեւտրի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Համաժողովը բացելիս Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանում բարեփոխումներին, որպեսզի Հայաստանում բիզնես կլիման ավելի կանխատեսելի դարձնի:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա, մասնավորապես, նշեց Հայաստանի եւ Բրիտանիայի միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների չօգտագործված պոտենցիալի մասին: «Այսօր իրական հնարավորություններ են ստեղծվել այդ պոտենցիալն օգտագործելու համար»,- հայտարարեց նա՝ մասնակիցներին ցանկանալով իրական պայմանավորվածությունների հասնել իրական, այլ ոչ արարողակարգային բանավեճերի արդյունքում:

Մարկ Փրիթչարդն, իր հերթին, շեշտեց, որ ուրախ է այն հանգամանքով, որ Հայաստանի նոր կառավարությունը կենտրոնացել է կոռուպցիայի դեմ պայքարի վրա, քանի որ հենց կոռուպցիան է  այն գործոնը, որը բիծ է թողնում ցանկացած երկրի հեղինակության վրա, այդ թվում՝ նաեւ Բրիտանիայի:

Հայ-բրիտանական առեւտրի պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչպես նաեւ Իրանի հետ հարաբերությունները երկիրը գրավիչ են դարձնում արտասահմանյան ներդրողների, այդ թվում՝ բրիտանական ընկերությունների համար:

Համաժողովի շրջանակում ծրագրված է բանավեճ, ինչպես նաեւ բրիտանացի եւ հայ գործարարների մի շարք հանդիպումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ