News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականին Աղձք գյուղի հնագույն բնակավայրի պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները վկայում են, որ այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այստեղ գտնվել է հին շատ թանկարժեք չինական հախճապակի, որն իրենց ունենալ կարող էին թույլ տալ միայն թագավորական տները:

«Սա ցույց է տալիս, որ Աղձքը եղել է զարգացած միջնադարի կենտրոն, եւ այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը»,- նշեց Հակոբ Սիմոնյանը:

Նա նաեւ նշեց, որ 2018-ին Աղձքում կատարված պեղումների ժամանակ գտնվել է փորագրված խաչով տապանաքար, որն իր նմանակը չունի եւ հայ հնագիտական իրականության համար եզակի նշանակություն ունի:

«Սա նշանակում է, որ այստեղ շատ կարեւոր մարդու մասունքներ են թաղված, ասենք հոգեւոր անձի, իշխանական տոհմի ներկայացուցչի կամ նույնիսկ թագավորական անձնավորության, ինչը դեռ պետք է պարզել»,- նշեց հնագետը:

Նրա խոսքով՝ պեղումների ժամանակ պարզվել է, որ Աղձքը եղել է քաղաքային տիպի կարեւոր բնակավայր, որը զբաղեցրել է նվազագույնը 50 հա մակերեսով տարածք. այստեղ հայտնաբերվել են միջնադարյան կոթողներ, հարթաքանդակներ եւ հնագիտական այլ հուշարձաններ:

«2017 թվականին հայտնաբերվել է վիթխարի պալատական կառույց, որն ուներ 30 մ երկարություն եւ 15 մ լայնություն: Այն եզակի է նրանով, որ միակ վաղ միջնադարյան (4-րդ դար) պալատն է, որն իր ամբողջականությունը պահպանել է»,- նշեց Հակոբ Սիմոնյանը:

Աղձքում Արշակունիների արքայատոհմի գերեզմանատեղիիում մասունքներով քարե դամբարաններ են գտել ​

Հայ թագավորների աճյունների գաղտնիքը՝ ի՞նչ են ցույց տվել Աղձքի պեղումները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ