News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի դատարանը Ուզբեկստանի քաղաքացի Ռախմաթ Ակիլովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով ահաբեկչության, հինգ մարդու սպանության եւ մահափորձի 119 դեպքի համար, փոխանցում է DW- ն:

Ավելի վաղ 40-ամյա Ակիլովը խոստովանել էր, որ 2017 թվականի ապրիլի 7-ին շվեդական մայրաքաղաքի կենտրոնական առեւտրային փողոցում բեռնատար ավտոմեքենայով մխրճվել է ամբոխի մեջ:

Դատարանում Ակիլովը նշել է, որ ահաբեկչական հարձակումից որոշ ժամանակ առաջ միացել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը: Իր գործողությունները նա բացատրել է շվեդական իշխանություններին «ԻՊ»-ի դեմ պայքարից հրաժարվել ստիպելու ցանկությամբ, ընդ որում, կազմակերպությունը պատասխանատվություն չի ստանձնել այդ հարձակման համար:

The Local-ի տվյալներով` Շվեդիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդիկ բանտում անցկացնում են միջինում 16 տարի, ընդ որում, ազատազրկման առավելագույն ժամկետը 34 տարի է: Ազատությունից հետո Ակիլովը կարտաքսվի Շվեդիայից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ