News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության մակարդակում հրաշալի փոխըմբռնում կա։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի է արդյոք «Ռոսնեֆթի» մամուլի քարտուղար Միխայիլ  Լեոնտեւի հետ կապված միջադեպը սպառված համարել, երբ վերջինս վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի մասին ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

«Մենք բացարձակապես հստակ ենք եղել մեր ձեւակերպումներում, որ, առաջին հերթին, արտաքին քաղաքական կուրսի կայունությունն ու հետեւողականությունը անխախատ են մնում։ Եվ նաեւ, որ այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ։ Մենք առաջ ենք շարժվում մեր հարաբերություններում հենց այդ ձեւակերպման հիմքի վրա։  Սա կանխադրույթ է։

Ինչ վերաբերում է այլ գնահատականներին, գուցե պետք չէ զարմանալ, բայց շատ ցավոտ են դրանք։ Մյուս կողմից, մենք կշարունակենք օգնել փորձագիտական հանրությանն ավելի պարզ տեսնել այն, ինչ կատարվում է հայ հասարակությունում»,–նշել է Մնացականյանը։  

ՀՀ ԱԳ նախարարը հավաստիացրել է նաեւ, որ վերջին իրադարձությունները խորը ներքաղաքական գործընթաց էին, որոնք չունեին ոչ մի աշխարհաքաղաքական երանգ։ «Դա առավել քան հստակ ասվել է, ցույց է տրվել։ Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակը դա անպայման ցույց կտա, եւ նրանք կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ։ Չնայած մենք կանենք ամեն բան, որ դրա ընկալումն արագ տեղի ունենա։ Հնարավոր է, գրավիչ է զուգահեռներ անցկացնել տարատեսակ այլ իրավիճակների հետ,  գուցե դրանում էլ կայանում է փորձագիտական հանրության աշխատանքը։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում խորը ներքաղաքական գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգի։

Նա նաեւ հիշեցրել է, որ Միխայիլ  Լեոնտեւը նամակ է հղել ՀՀ վարչապետին պաշտոնապես ներողություն խնդրելով։  «Սակայն ինձ համար կարեւոր է այս ամենից վեր լինելը։ Շատ ուշադրություն չդարձնել այն  ամենին, ինչը մարդկային արժանապատվությունից ցածր է։ Ես չեմ ասում անտեսել, սակայն շատ ուշադրություն չդարձնել այն ամենին, որը չի համապատասխանում նորմալ, արժանապատիվ վարքագծին»,–ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ