News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, նա կարող է բանակցել միայն իր փոխարեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով, բանակցային սեղանին դրված հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին։ «Առնվազն երկու հարցում Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Առաջինը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը՝ Արցախի տարածքային ամբողջականության խնդրին։ Սա առնվազն, սակայն կան էլի հարցեր»,-նշեց փոխնախարարը։

Հարցին, թե այդ պարագայում ո՞ր հարցերի շուրջ կարող է բանակցել Հայաստանը, Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ չպետք է մոռանալ հանուն ռազմական գործողությունների կանխարգելման բանակցությունների անհրաժեշտությունը։ «Բանակցություններ եթե չկան, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է։ Դրա համար միշտ հիշեք այն հարթությունը, որը վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իհարկե Հայաստանը պետք է բանակցի, բայց Հայաստանը չի կարող բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության իշխանությունների տիրույթում են»,-համոզմունք հայտնեց Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ում օրոք է, վերջիվերջո, Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից՝ փոխնախարարը նկատեց․ «Ակնհայտ է, որ սխալներ թույլ տրվել են թե՛ առաջին նախագահի եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելն այդքան էլ սեւ ու սպիտակ չէ։ Խնդիրն այն չէ, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է լիարժեք բանակցային կողմ։ Լեռնային Ղարաբաղը բանակցում էր, բայց Ադրբեջանն էլ բերում էր ադրբեջանական համայնքին մի տարբերությամբ՝ հենց Ղարաբաղի պատվիրակության պահանջով ադրբեջանական համայնքը նստում էր Ադրբեջանի պատվիրակության հետ, իսկ Հայաստանի պատվիրակությունն ու Ղարաբաղի պատվիրակությունն առանձին էին նստում, այդ տարբերությունը կար»։

ԱԳ նախարարի տեղակալի համոզմամբ՝ Ադրբեջանը շատ կցանկանար, որ այսօր բանակցությունների ձեւաչափում լիներ Հայաստանը, Ղարաբաղը եւ իրենք գային երկու ֆորմատով՝ ներկայացնելով դա որպես միջպետական վեճ․ « Իհարկե դա բացառվում է։   Մենք բոլոր փաստարկները ունեք, որ դա այդպես չի լինելու։ Փաստարկներից մեկը բերել է վարչապետը, որ Ղարաբաղի ժողովուրդն ընտրում է իր իշխանություններին, իսկ, այսպես կոչված, ադրբեջանական համայքը ընտրում է Իլհամ Ալիեւին։ Փաստարկները բազմաթիվ են»։

Նրա կարծիքով, հայկական կողմն ամեն դեպքում միշտ պետք է ձգտեր, որ նույնիսկ այդ՝ ոչ հարյուրտոկոսանոց ֆորմատում Ղարաբաղը մասնակցեր․ «Մյուս կողմից այն ժամանակ պետք է ձգտեինք, որ Ղարաբաղը նաեւ հարյուր տոկոսով մասնակցեր։ Հիմա խնդիրն լրիվ այլ դաշտում է։ Երբ Ադրբեջանն իրականում ցանկանում է առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում, նա ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձեւացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Դրա վառ օրինակը 1994 թվականի ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ համաձայնագիրն էր։ Բաքուն ուղղակի սկսեց բանակցել Ստեփանակերտի հետ, համաձայնագիրն ըստ էության պատրաստ էր, Բաքվից առաջարկեցին Երեւանին միանալ, Երեւանը միացավ, կարող էր չմիանալ»,-ընդգծեց փոխնախարարը։

Նրա համոզմամբ, այսօր չկա առաջընթացի հնարավորություն հնարավորություն բանակցություններում հենց Բաքվի քաղաքականության պատճառով։ «Այն պահին, երբ Բաքուն կընդունի Ղարաբաղին որպես լիարժեք բանակցային կողմ մենք կարող ենք ակնկալել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել»։

Հարցին, որ եթե գնդակը Բաքվի դաշտում է, ապա նա բանակցությունների ֆորմատի այդպիսի փոփոխության չի գնա, չեն կարող համանախագահները ստիպել այդ առումով, որին ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշեց․ «Ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է գնդակը Բաքվի դաշտում է։ Իսկ Մինկի խումբը պարտադրելու մանդատ չունի, նրանց մանդատը կողմերի դիրքորոշումների մոտեցմանն  է վերաբերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ