News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեուլի ու Փհենյանի զինվորականները առաջին անգամ բանակցություններ են վարել վերջին 10 տարվա ընթացքում: Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթացել են սահմանամերձ Պանմունջո գյուղում՝ ապառազմականացված գոտում:

Ռազմական բանակցություններն իսկզբանե նախատեսված էին մայիսին, սակայն հետաձգվել էին, երբ Հյուսիսը չեղյալ էր հայտարարել նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը՝ որպես  Հարավային Կորեայում ամերիկյան զորավարժությունների դեմ բողոքի նշան:

Վերջին անգամ Սեուլի ու Փհենյանի ռազմական բանակցությունները տեղի են ունեցել 2007 թվականին: Փհենյանի գլխավոր պատվիրակ Ան Իլ-սանը բանակցությունների ձգձգումը բացատրել է «որոշակի հանդիպակաց քամիներով»՝ հավելելով, որ երկու կողմերն էլ պետք է հաղթահարեն ապագա խոչընդոտները փոխըմբռնման եւ միջկորեական գագաթնաժողովի ոգու հիման վրա:

Սեուլի առաջատար բանակցող Կիմ Դո-գյունը հայտնել է, որ կողմերը կքննարկեն ռազմական լարվածության նվազեցման հնարավորությունները եւ նախարարական հանդիպման անցկացման ժամանակացույցը: Ակնկալվում է նաեւ, որ նրանք կքննարկեն զինվորականների միջեւ թեժ գծի ստեղծումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ