News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ժնեւում Sotheby's աճուրդում վաճառքի են հանվել Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի (1755-1793) զարդերը եւ թանկարժեք իրերը: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով  France-Presse լրատվական գործակալկությանը հաղորդում է, որ աճուրդում, որը կկայանա նոյեմբերի 12-ին, ավելի քան 100 իր է ներկայացվել:

«Սա թագավորական զարդերի ամենակարեւոր հավաքածուներից մեկն է, որը երբեւէ հայտնվել է շուկայում», - ասել է  փորձագետ Դանիելա Մասկեթին: Նա հավելել է,  որ ոսկերչական իրերի հավաքածուն թույլ կտա պատկերացնել  այն ժամանակվա արքայական ընտանիքի կյանքը:

Սպասվում է, որ Լյուդովիկ  XVI-ի կնոջ մարգարիտով զարդարված ադամանդե կախազարդը, աճուրդում մոտ 2 մլն եվրոյով կվաճառվի: Ավելի քան 300 բնական մարգարիտներից կազմված վզնոցը սկզբում գնահատվել էր 200 հազար դոլարից մինչեւ 300 հազար դոլար, իսկ մարգարիտից ականջօղերը՝ 30-50 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ