News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակը Հայաստանի հեղափոխականների կողմը չէ. հարեւանների եւ ներքաղաքական խաղացողների կողմից ճնշումը կարող են զրոյացնել բողոքի շարժման նվաճումները, որը տապալեց վարչապետ Սերժ Սարգսյանի արմատացած ռուսամետ կառավարությունը: The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում այս մասին գրում է հայտնի լրագրող Դեվիդ Իգնատիուսը:

Նա գտնում է, որ հայ հեղափոխությունը ցույց տվեց, որ ժողովրդավարական բարեփոխումները կարող են հաջողության հասնել նույնիսկ Ռուսաստանի ստվերում: Երեւան կատարած այցի ընթացքում լրագրողը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այսպես է նկարագրում այդ հանդիպումը. «Փաշինյանը զրուցել է ինձ հետ ուրբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում գտնվող իր մեծ գրասենյակում: Նա մի փոքր անհարմար էր իրեն զգում մուգ գույնի գործնական կոստյումի մեջ: Նրա սիրված կերպարը՝ գլխարկով տղան է, ով գլխավորեց մայրաքաղաքում ընթացող ցույցերը, որոնք ի վերջո կաթվածահար արեցին կառավարությունը»:

Իգնատիուսի խոսքով՝ այս հեղափոխության հրաշքը կայանում է նրանում, որ այն տեղի է ունեցել: Նա նշում է, որ Ռուսաստանը երկար ժամանակ աջակցել է Սարգսյանին, սակայն Կրեմլը չարգելափակեց Փաշինյանի գալը: Այնուամենայնիվ, Իգնատիուսը շեշտում է, որ Ռուսաստանը դեռ կարող է բարդացնել նոր Հայաստանի կյանքը: «Երեւանում անցյալ հանգստյան օրերին որոշ դիվանագետներից լսել եմ, որ եթե Մոսկվան հավատարմության նոր խոստումներ չստանա, ապա կարող է դադարեցնել զենքի վաճառքը, որից Հայաստանը կախված է Լեռնային Ղարաբաղի՝ հարեւան Ադրբեջանի հետ առճակատման հարցում: Ռուսաստանի հանդուրժողականությունը քաղաքական ազատականացման նկատմամբ կարող է գին դառնալ», - գրում է նա:

Ինչպես Փաշինյանը նշել է Իգնատիուսին տված հարցազրույցում, իր առաջնահերթ խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, քանի «մարդկան արդեն զզվեցրել է այս իրավիճակը»: Փաշինյանի կառավարության ձգտումը տնտեսության առանցքային հատվածներում գերակայող մենաշնորհների տապալումն է. «Ազգային անվտանգության հարցով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, որ Հայաստանի տնտեսություն է կարող է աճ գրանցել, եթե նոր կառավարությունը կարողանա թափանցիկ դարձնել իր գործունեությունը»:

«Ես չեմ պատրաստվում հրամաններ տալ դատավորներին, - պնդում է Փաշինյանը, սակայն զգուշացնում է, - Մենք կփորձենք պարզել եւ պատասխանատվության ենթարկել ամենակոռումպացվածներին»: Իգնատիուսը նշում է, որ անցյալից ազատվելու համար Փաշինյանից կպահանջվի իր ողջ իդեալիզմն ու էներգիան, ինչպես նաեւ՝ քաղաքական իշխանություն, որում նա այդքան էլ մեծ փորձ չունի: «Նա ինձ ասաց, որ «շատ հավանական է», որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացնի հոկտեմբերին կամ նոյեմբերին՝ ապրիլյան ժամկետից շատ առաջ»,- նշում է հոտվածագիրը:

Ամփոփելով Երեւան կատարած այցը՝ Իգնատիուսը շեշտում է, որ Հայաստանի ճակատագիրն իրեն միեւնույն չէ, քանի որ հայկական արմատներ ունի: «Իմ այցի ժամանակ ես օգնեցի «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպման հարցում, որը ստեղծվել է մի շարք հայտնի հայերի կողմից, ովքեր պարգեւատրում են այլ երկրների իրավապաշտպաններին: Հայաստանն իր պատմության մեջ, այդ թվում նաեւ՝ ոչ հեռավոր խորհրդային ժամանակաշրջանում, ավելի շատ բան է տեսել, քան պարզապես վատ լուրերի չափաբաժինն է: Ուստի հաճելի էր տեսնել, թե ինչպես է Երեւանը փոփոխությունների ողբերգական պահից հետո դարձել ժպիտների քաղաք»,- եզրափակում է լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ