News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 16-ին տեղի ունեցավ հայտնի հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների ինտերակտիվ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, երբ թանգարանի պատկերասրահը դառնում է մի փոքր ինտերակտիվ, եւ ցուցանմուշները հատուկ ձեւով են ներկայացվում, ապա հետաքրքրությունը բազմակի անգամ մեծանում է:

«Պետք է ասեմ, որ մեկ ժամվա ընթացքում պատկերասրահ է այցեցել 100 մարդ եւ կան մարդիկ, որոնք պարտադիր ցանկանում են դիտել այս ցուցահանդեսը», - ասաց Մակունցը:

Իր հերթին դեսպան Միլսը նշեց, որ մեծ հաճույք  է ստացել, քանի որ իր համար նորովի է բացահայտել  արվեստի այս ստեղծագործությունները:

 «Սա նոր Հայաստանում արվեստի ներկայացման նոր ձեւ է: ԱՄՆ դեսպանատունը ուրախ է, որ կարող է աջակցել Հայաստանում արվեստի ոլորտում աշխատողներին եւ արվեստագետներին, նրանց հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ից գործընկերների հետ հաղորդակցվելու եւ արվեստը նոր միջոցներով  ներկայացնելու նման հետաքրքիր գաղափարներ ստեղծելու համար», - ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ