News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը ԱՄՆ-ին կոչ է արել երկրի հարավային սահմաններին դադարեցնել միգրանտների ընտանիքներից երեխաներին բռնությամբ բաժանելու պրակտիկան: Այս մասին երկուշաբթի նա հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավնուքների հարցերով խոհրդի 38-րդ նստաշրջանի բացման ժամանակ:

«Ես խորապես մտահոգված եմ վերջերս ԱՄՆ-ում ընդունված օրենքներով, որոնցով երեխաներին պատժում են իրենց ծնողների արարքների համար: Վերջին 4 շաբաթում գրեթե 2 հազար երեխաներ բռնությամբ բաժանվել են իրենց ծնողներից»,- ասել է նա:

Նա վկայակոչել է Ամերիկյան մանկաբույժների ասոցիացիայի հայտարարությունը, որում երկրի հարավային սահմաններին ԱՄՆ գործողությունները համարվել են «երեխաների նկատմամբ պետության կողմից թույլատրված բռնություն»,- որը կարող է հանգեցնել երեխաների առողջության «անշտկելի վնասի»:

«Ես ԱՄՆ-ին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել երեխաներին ընտանիքներից բռնությամբ բաժանելու պրակտիկան եւ նվազագույնը վավերացնել Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան՝ այնպես անելու համար, որ ազգային օրենքների հիմքում դրվի երեխաների հիմնական իրավունքների պաշտպանությունը, նրանց վարչական կարգավիճակն ինչպիսին էլ լինի»,- շեշտել է նա:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանը կընթանա հունիսի 18-ից հուլիսի 6-ը Ժնեւում: Սա գործող գերագույն հանձնակատարի համար վերջին նստաշրջանն է, նա իր պաշտոնը կլքի օգոստոսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ