News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային բարեփոխումից հետո ստվերը պետք է կրկնակի, եռակի ջանքով կրճատվի, որովհետեւ ցանկացած գործատու հաճույքով աշխատանքի է ընդունում ստվերային աշխատողի, որը ոչ մի հարկ չի վճարի եւ կենսաթոշակային գումար չի կուտակի: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

«Այսինքն դրանով գործատուն այդ աշխատողի սոցիալական ապագան դնում է ռիսկի տակ, քանի որ այդ մարդն այսօր սոված է: Հիմնականում խոցելի մարդկանց են ընդգրկում այդպիսի տեղում: Ստվերում գործող աշխատողը կրկնակի է տուժում, եւ այս դեպքում պետությունը պետք է շատ ավելի խիստ լինի: Պետք է Հայաստանում վերանա առանց փաստաթղթի աշխատող կատեգորիան, որ սոցիալական արդարություն լինի, որովհետեւ այդ մարդիկ հիմա ստանալու են եկամուտ, գոհ են լինելու, բայց ապագայում դառնալու են աղքատ թոշակառու, չնայած աշխատել են այդքան տարի»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, իհարկե, կարելի է ասել, որ դա մարդու ընտրությունն է, բայց պետությունը, բոլոր դեպքերում, սոցիալական երաշխիքներ պետք է տա բոլորին. «Պետությունը չպետք է աչք փակի այն գործատուների նկատմամբ, որոնք կփորձեն ստվերային աշխատող պահել: Այդպիսի գործատուն առավելություն է ստանում, քիչ ծախս է անում, իսկ մաքուր աշխատող իր մրցակիցը սկսում է սնանկանալ եւ նույնիսկ փակվել»,-հայտարարեց Խուրշուդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ