National Geographic-ը կադրեր է հրապարակել, որոնցում հսկայական անտառային խոզեր են. այս տեսակն ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է համարվում: Այս մասին գրում է Lenta-ն:
Միջինը 272 կգ կշռող այս սեւ կենդանինները չափազանց հազվադեպ են մարդկանց աչքին երեւում:
National Geographic-ի հետազոտողներից Ռաֆայել Ռեյնա-Ուրտադոն այս ցեղատեսակի ներկայացուցիչներին գտել է Արեւելյան Աֆրիկայում: Տեսանյութում խոզերն իրենց սովորական միջավայրում են: Արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ սովորաբար կենդանիները տեղաշարժվում են 3-4 մեծահասակներից եւ խոճկորներից կազմված խմբերով: