News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Ռաֆայիլ Զինուրովի անձնական ներդրումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման հարցում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիան եւ Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ռաֆայիլ Զինուրովն իր հերթին կարեւորել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր եւ նորագույն պատմության ակնարկներ» խորագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ